Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնել է Աղդամ ադրբեջանցիների տեղափոխման ժամկետը

«Բնակիչների վերադարձը» Աղդամ (Ակնա) կսկսվի հաջորդ տարեվերջին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

«Աղդամ քաղաքում այս գործընթացն ընթանում է արագ տեմպերով։ Այստեղ մեծ տարածք կա, մեծ ծավալով ենթակառուցվածքների շինարարություն է իրականացվում, և այդ պատճառով ակնկալվում է, որ վերաբնակեցումը կսկսվի հաջորդ տարվա վերջին»,- ասել է Հուսեյնովը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս Ֆիզուլիում կառուցվում է վեց միկրոշրջան։ «38 շենքերում օպերատիվ կերպով իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ։ Մինչև տարեվերջ այս բնակելի տարածքում նախատեսվում է վերաբնակեցնել 800 ընտանիք։ Այս գործընթացը նախատեսված է երկու փուլով։ Ակնկալվում է, որ առաջին փուլում, որը կավարտվի մինչև սեպտեմբեր, կվերաբնակեցվի 260 ընտանիք»,- ասել է Հուսեյնովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930