Բաժիններ՝

Սա աստղերի կողմից գրված եզրափակիչ էր. Պեպ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը համարում է աստղերի կողմից գրված նախախնամություն:

«Սա աստղերի կողմից գրված եզրափակիչ էր: Նրանք կարող էին խաղավարտին մոտ հավասարեցնել հաշիվը, և ամեն ինչ այլ ընթացք կստանար: Ուզում եմ շնորհավորել «Ինտեր»-ին նրանց ելույթի կապակցությամբ»,- լրագրողների հետ հետխաղային մամլո ասուլիսին ասաց Գվարդիոլան:

Կատալոնացի մասնագետի խոսքով՝ ինքն այժմ հասկանում է «Ինտեր»-ին, քանի որ նույն իրավիճակում էր իր թիմը երկու տարի առաջ:

«Նրանք երկրորդ լավագույնն են Եվրոպայում, և դա հրաշալի է»-ասաց նա:

Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը: Միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ինտեր»-ը։ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր»` 1:0:

«Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին: Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար բացառիկ արդյունք գրանցեց` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս