Բաժիններ՝

Սովորողների թվաքանակի պատճառով ուսումնարանները կմիավորվեն

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝  առաջարկելով «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևան քաղաքում գործող «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործմամբ:

Երևանի զարդակիրառական արվեստի և Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարաններում ուսուցանում են հիմնականում նույն մասնագիտությունները:

Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում  սովորում է շուրջ 100 ուսանող (շենքային ոչ նորմալ պայմաններ), իսկ Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանում՝ 410 ուսանող: Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի մասնաշենքի մի հատվածը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական մասնաշենքի մի մասն ունի վերանորոգման կարիք, որտեղ ուսումնական գործընթաց չի իրականացվում:

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի միջոցառումը՝ (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), վարչությունն առաջարկում է վերակազմակերպման մեթոդով միավորել «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային  կազմակերպությանը: «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շինության չօգտագործվող մասի վերանորոգումից հետո ամբողջ ուսումնական գործընթացը կկազմակերպվի մեկ ուսումնական հաստատությունում:

Միաձուլման արդյունքում հնարավորություն կստեղծվի միավորել ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, իսկ «Երևանի զարդակիրառական արվեստի արեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հանձնումը կնպաստի պետական միջոցների տնտեսմանը և տնտեսված գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը և մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս