
Թուրքիան հաստատել է հուլիսի 1-ից նեղուցներով նավերի անցման վճարի ավելացումը

Հուլիսի 1-ից Անկարան ավելի քան ութ տոկոսով ավելացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, պաշտոնապես հաստատել է այդ երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն, նրա խոսքը մեջբերում է Star թերթը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ երկրի եկամուտները տվյալ որոշումից հետո կարող են այս տարի հասնել 900 մլն դոլարի։
Նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիայի իշխանությունները Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման տուրքն ավելացրել էին 5 անգամ (մինչև 4,08 դոլար)։
Սակագինը հաշվարկվում է ոսկե ֆրանկի հիման վրա 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրման պահից ի վեր, որը կարգավորում է նավագնացությունը նեղուցների գոտում։ Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրման ժամանակ ոսկե ֆրանկը հավասարեցվել էր 0,8 դոլարի։