«Քաղաքական պալիտրայի ինչ երանգի վարորդ ասես չեմ հանդիպել, բացի նիկոլականներից». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

— Վրթանեսյան ջան, մենք քեզ լսում, հարգում ենք, բայց որ Նիկոլն ասում ա «կադաստրի թուղթ», խի՞ մեկը չի պատասխանում։

Գրպանիցս հանեցի հեռախոսը, միացրի Աշոտյանի հարցազրույցից այն հատվածը, որ մի քանի օր առաջ մոտս դրել էի։ Շուկայի մյուս վաճառողներն էլ հավաքվեցին։ Ասում եմ.

— Հրես, պատասխանում է։

Մի քիչ լսեցին, բայց հեռախոսիս ձայնը ցածր էր, լավ չէր լսվում։

— Ի՞նչ ա ստեղ ասում Աշոտյանը։

— Ասում ա. «Պետության կադաստրի թուղթը ո՞րն ա, արա՛։ Մեր պետությունը եթե «կադաստրի թուղթ» չունենար, ո՞նց կդառնար ՄԱԿ-ի անդամ։ Թշնամի՞ն ա մեզ «կադաստրի թուղթ» տալու»։

— Այ, հա, ճիշտ ա ասում։ Աշոտյանը, Շարմազանովը 5 տարի առաջ որ խոսում էին, մարդ չէր էլ ուզում իրանց լսել։ Ես որ չէի լսում։ Բայց հիմա լսում ենք, ճիշտը սաղ ասում են։

— Աշոտյանին բռնել են, գիտե՞ք։

— Հա, գիտեմ։ Էս ինչ օրն ընկանք, էհհհ։

Զրույց շուկայում, Աննան հետս էր, կվկայի։ Զուտ արձանագրելու …

Հ.Գ. Տարուց ավելի է՝ Նիկոլ պաշտպանող տաքսիստ չեմ տեսել։

Քաղաքական պալիտրայի ինչ երանգի վարորդ ասես չեմ հանդիպել, բացի նիկոլականներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930