Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ ղեկավարը ճգնաժամի քաղաքական լուծման կոչ է արել

Իրանը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմող ցանկացած կողմի սպառազինումը կհանգեցնի լարվածության ահագնացման և կխախտի տարածաշրջանի կայունությունը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ամիր Աբդոլահիանը Դանիայի իր գործընկեր Լարս Լոկե Ռասմուսենի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում, տեղեկացնում է Tasnim-ը։

Հաստատելով, որ Իրանը ուկրաինական պատերազմի դեմ է հանդես գալիս, երկրի արտգործնախարարը ճգնաժամի քաղաքական լուծման կոչ է արել։

Արտգործնախարարները քննարկել են նաև Թեհրանի ու Կոպենհագենի միջև համագործակցության զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական և հյուպատոսական խորհրդատվությունների ամրապնդման համար մեխանիզմների ստեղծման հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս