
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Պրիգոժինի ապստամբության ժամանակ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումների մասին տեղեկությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Սպիտակ տան վարչակազմը կապ է հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ։ ABC-ի եթերում ասել է Բլինքենը։
«Ես չեմ խոսել, բայց վարչակազմի մյուս անդամները խոսել են ռուս գործընկերների հետ։ Առաջին հերթին այն պատճառով, որ ցանկանում էինք համոզվել, որ Ռուսաստանը հասկանում է իր պարտավորությունները՝ ապահովելու ԱՄՆ քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնությունում մեր աշխատակիցների անվտանգությունը»,- ասել է պետքարտուղարը:
Անդրադառնալով ապստամբության փորձի վերաբերյալ մեկնաբանություններին՝ պետքարտուղարն ասել է, որ իրավիճակը Ռուսաստանում «զարգացման փուլում է»: «Ես կասկածում եմ, որ մենք տեսել ենք վերջին գործողությունը»,- ասել է Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։