
Շուշիում ադրբեջանցի զինծառայողների երթ կկազմակերպվի

Ադրբեջանի Զինված ուժերի օրվա կապակցությամբ երկրի բանակի միավորումներում, կազմավորումներում ու հատուկ ռազմաուսումնական հաստատություններում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Զորամասերում կկազմակերպվեն սոցիալական ու քաղաքական դասընթացներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, այդ թվում՝ գրքերի ցուցահանդեսներ, լուսանկարների և նկարների ցուցահանդեսներ, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ: Այցելելություններ կլինեն ադրբեջանցի զոհերի շիրիմներին, հանդիպումներ կանցկացվեն նրանց ընտանիքների հետ։
Բաքվում, Բարդայում ու Շուշիում մի շարք միջոցառումների շրջանակում կկազմակերպվեն զինվորականների երթեր՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ։