ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:
Իր հերթին Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իեն Բորգն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Մալթայի հարաբերություններում արձանագրվող առաջընթացը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, ինչպես նաև աջակցելու Հայաստանում Եվրամիության ներգրավվածության աճին, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: