Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հացահատիկի գործարքը կտրականապես չի կարելի երկարաձգել, այն չի ծառայում իր նպատակին և միայն վնաս է հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հացահատիկի միության (ՌՀՄ) նախագահ Արկադի Զլոչեվսկին։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ նշված ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետում Վրաստանի տարածք մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ներկրման փորձ են կանխել:
Հուլիսի 2-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղարը հավելել է, որ այս պահին վերջնական որոշում չի կայացվել։ Նիկիֆորովը նաև ուշադրություն է հրավիրել Զելենսկու հայտարարությունների վրա, ով, ըստ նրա, հստակ նկարագրել է հանգամանքները։
Հունիսի 28-ին իր արձագանք-հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ևս խոսել էր 2018-2024 թվականների զինված ուժերի արդիականացման ծրագրից և ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրից: Մասնավորապես, գեներալը նշել է, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ԱԽ նիստում Փաշինյանին զեկուցել է սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս առաջարկը, ըստ էության, չի կատարվել:
Արցախի դատախազությունը հայտնել է ադրբեջանական սադրանքների հարցով ստուգումների մասին։
Կլիմայի փոփոխության հետևանքով սովի սպառնալիքի տակ գտնվող մարդկանց թիվն այս հարյուրամյակի կեսերին կարող է աճել 80 միլիոնով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը, որը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել «կանաչ տնտեսությանն» անցնելու համար, ներառյալ՝ աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։ Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի […]
«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:
Հուլիսի 1-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում իրար են բախվել «Զիլ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: «ԳԱԶել»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։Այդ դատավորներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։
ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ:
«Վաշինգտոնում տեղի ունեցավ բանակցային հերթական տապալված փուլը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Երևան-Բաքու բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո։
Հեռախոսային ձայնագրություն՝ արված Ազատ գյուղի ողբերգական հրդեհի ժամանակ
ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։
ՀՀ քաղաքացուց 20.000 դոլար գումարի շորթում կատարելու համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը հանձնվել է ՀՀ-ին և կալանավորվել:
Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:
Խճուղու երթևեկելի մեկ գոտուն զուգահեռ կձևավորվի ևս մեկ ճանապարհ, այն կսպասարկի հարակից շենքերը:
Հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիա»-ն ստուգողական խաղեր կանցկացնի վրացական թիմեր «Սաբուրթալոյի» և «Սամգուրալիի» հետ:
Գիշերային մայրաքաղաքում անպատեհ հայտնված արմավիրցի երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է:
Ու ամենազավեշտալին այն է, որ այդ ամենին հլու-հնազանդ կերպով մասնակցում են երանուհիթումանյանցների մակարդակին հավասարված ԲԴԽ դատավոր-անդամներ, ովքեր կամ չեն գիտակցում, կամ գիտակցված հանցավոր անփություն են դրսևորում իրենց՝ առանց այն էլ օր օրի սևացող կենսագրության վրա։
Ռեյնդերսը հաստատել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կերպ ստանալ տարեկան մինչև 3 միլիարդ եվրո։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի հերյուրանքներին այլևս չի պատասխանի, քանի որ ցանկություն չունի պատասխանել Արցախը հանձնողի որևէ հայտարարության։
Նախարարությունը կարևոր է համարում այս ծրագրի իրականացումն ու փաստում, որ ԳՏՃՄ ուղղության զարգացումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։
Տիգրան Վիրաբյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից ներկայացվել ու ընտրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամ:
ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ հուլիսի 4-ին 00.00-ին կսկսվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային վազքը, ինչով պայմանավորված՝ հուլիսի 4-ին 20.00-ից փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:
Վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ ուկրաինական պատժամիջոցները հերթական ոչ բարեկամական քայլն են Կիևի կողմից։
48 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: