Բորելի այցը կհաջորդի ԵՄ կլիմայի հարցերով գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի այցին:
Նրա խոսքով, եթե հայկական կողմը միջազգային հանրության առջեւ ձեւակերպի համոզիչ, տրամաբանական, առանց չափազանցությունների մեջ ընկնելու, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը փոխվելու է:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով ԱՄՆ դեսպանի այս հայտարարությանը՝ նշեց, որ ըստ երևույթի դեսպանն արտահայտել է Միացյալ Նահանգների կարծիքը։
Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2023թ. հուլիսի 4-ին որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։
Հավաք ԵՄ գրասենյակի մոտ. եվրոպահայերի նամակը` Շառլ Միշելին. ՈւՂԻՂ
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բոլոր զոհերը տղամարդիկ են։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:
Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից Իսրայելի մեկնարկած գործողության հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի և վիրավորների թիվն աճել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Ղազախստանի ղեկավարը հեռագրում երախտագիտություն է հայտնել աջակցության համար Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր: Այն վերաբերում է Իսրայելի կողմից F-35 կործանիչների և ռազմական նավատորմի ձեռքբերմանը:
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Եվս 1 ինքնաթիռային տիպի ԱԹՍ ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա:
Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ ոստիկանի արձակած կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։ Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Alphanews.amին տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի ու Բաքվի միջև «ուղիղ երկխոսության» հավանականությանը, մասնավորապես նշել է. «Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ»:
«Երբ կռիվը սկսվեց, զանգահարեցինք իրեն, մեզ հանգստացրեց՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է, կիլոմետրերով հեռու է մարտական գործողություններից: Ամուսինս ուզում էր գնալ, թույլ չտվեց: Կապի մեջ էինք, գրում էր, որ ամեն ինչ նորմալ է: Ժամը չորսից հետո նամակների բովանդակությունը փոխվեց՝ բոլորիդ սիրում եմ, ձեզ լավ նայեք: Ու ես այլևս չկարողացա իր հետ կապվել: Առավոտյան ժամը 08:30-ին ամուսնուս հետ էր խոսել՝ պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք»:
«Ժողովուրդ» օրաթերթին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել։
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը Գայ գյուղի վարչական շրջանում փակ է ամբողջությամբ: Չկա շրջանցող ճանապարհի մասին ոչ մի տեղեկություն կամ ցուցանակ: Որեւէ պատկան կառույց որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում: Այս մասին ահազանգում է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում արձակուրդները սկսվում են հուլիսի 16-ից, սակայն խորհրդարանականների գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի վաղ է մեկնարկելու, որ պատգամավորները բյուջեի հաշվին իրենց արձակուրդը վայելեն։
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտանալու առիթ էր գտել, թե՝ աննախադեպ (սիրած բառերից) բարձրացրել են կենսաթոշակը, թե՝ երբեք նման չափով ոչ մեկը ոչ մի կենսաթոշակի չափ չի բարձրացրել, ինչ իր՝ «Նիկոլողորմածի» օրոք և այլն, և այսպես շարունակ: Այն, որ վերջին 5 տարին ինչ ասես, մանավանդ պարենային ապրանքները զգալի թանկացել են, դա, երևի, ոչինչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնից լուրջ դժգոհություններ ենք ստանում՝ պետի ԺՊ Սլավիկ Սարգսյանն իրավիճակին, մեղմ ասած, չի տիրապետում, հիմնարկը ստվերային ղեկավարում եւ նրա «ոտքի տակը» փորում է տեղակալը՝ Վահագն Գրիգորյանը։ Մարդ, որի մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա, բայց ամբողջ կյանքում լավ պաշտոններ է զբաղեցրել։ Նա համարվում է Երեւանի քաղաքապետի տեղակալ, նախկին սոցապփոխնախարար Ստեփան Մաչյանի հովանավորյալը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման համար: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը շարունակում է տեղեկություններ ստանալ Առողջապահության նախարարությունից, որը նա գլխավորել է 2018 թվականից մինչեւ 2021թ.-ը: