«Միլանը» հայտարարել է իտալական ակումբից չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ իր, Նիկոլ Փաշինյանի, Աշոտիկի և դուստրերի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում զբոսանքից:
Պլիմուտի համալսարանի դոցենտ Ջասպեր Գրեհեմ-Ջոնսը The Independent-ին ասել է, որ «Տիտանի» վրա պայթյունը կարող էր առաջանալ բաթիսկաֆի կորպուսի վրա միկրոճաքերի պատճառով:
Նյարդաբան Ալմիրա Գիմրանովան կոչ է արել լյարդ և ձուկ ուտել՝ նյարդային համակարգի ամրապնդման համար։ Վերականգնողական նյարդաբանության կլինիկայի գլխավոր բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է նյարդերի համար օգտակար մթերքներ։
Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել:
Առավոտյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի փոխանցմամբ՝ հետաքրքիր տեղեկություն էր տարածվել, երբ հունիսի 23-ի երեկոյան ՌԴ-ում «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավարը գործողություն էր սկսել, Նիկոլ Փաշինյանն իր ավտոշարասյունով ինչ-որ տեղ էր գնացել, և ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանի նստավայր, ոչ թե աշխատավայր, այլ ապրելու վայրը։
Բեյրութում լույս է տեսել լիբանանահայ ճանաչված գրող և լրագրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Պետրոս Աղաջանյանին նվիրված «Երանացման ճանապարհին» գիրքը։ Գիրքը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կյանքից։
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին:
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ բանկային համակարգում ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել։
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Գործընկերները համարում են, որ նրան ճանաչում բերեց ձայնի և նվագախմբի համար գրված ջազային կոնցերտը, բայց նա իր այցեքարտը համարում է «Հայաստան» երգը։ Խոսքը կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանի մասին է, ում հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև․
Ռուսաստանում զինված ապստամբության փորձի օրերը՝ հունիսի 23-24-ը, երկրի պատմության մեջ մտել են որպես նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հասարակության միասնության և համախմբման օրեր։ Այս մասին գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:
Արցախցի երեխաների համար դժվարությունները սկսվեցին դեկտեմբերի 12-ին, երբ նրանք եկել էին մասնակցելու «ԱրմՌոբոտիկս» մրցույթին։
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Շվեդիայում Ղուրանի այրման փաստից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնեցրել է իր վերջերս նշանակված դեսպան Խոջաթոլու Ֆոհանիին Ստոկհոլմ ուղարկելու գործընթացը, տեղեկացնում է Mehr-ը։
Արդյոք ե՞րբ նորից կարթնանա, որքա՞ն կտևի նրա արթնությունը, կհիշի՞ իրեն հերթական, այս անգամ՝ գուցե վերջին մարտում: Բարձրանում եմ անտառի արահետով, և վիրավոր, հինավուրց անտառը խորհրդավոր սոսափյունով հուսադրում է ու սփոփում, թե՝ ամեն բան դեռ կորած չէ, հավատա ու համբերիր, մի տրտնջա, շշշշշշշ….
Երևանից Բաթում գնացքը կմեկնի ըստ չվացուցակի` այսօր տեղական ժամանակով 14:00-ին։
Գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է արգելել կտրած կամ մասերի բաժանած ձմերուկի և սեխի վաճառքը։
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ բախվել են Մետա դեպարտամենտի ավիաբազայի մոտ ուսումնական առաջադրանք կատարելիս, օդաչուներից մեկը զոհվել է: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌՕՈՒ-ի մամուլի ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի Արմիկ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը այսօր տեղի ունեցած ժողովի ժամանակ հայտնել է երկրում նվազագույն աշխատավարձի նոր չափը։
Փարիզի արվարձաններից մեկի` Լ’Է լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Ժանբրյուն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 2-ի գիշերն անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են իր տան վրա։ Դրա հետևանքով տուժել են նրա կինը և երեխաներից մեկը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 1-ին ժամը 18:10-ից մինչև հուլիսի 2-ը 17:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրներ փողոցի և ջրանցքի ջրամատակարարումը:
Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկը շաբաթ ներկայացրել է սոցիալական ցանցի նոր կանոնները, որոնց համաձայն սահմանվում են օրվա ընթացքում կարդացվող գրառումների քանակի «ժամանակավոր սահմանափակումներ», տեղեկացնում է ABC News-ը։
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Լրագրող Արուս Տիգրանյանը վթարի է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում։ Արուսը նշել է, որ ինքը տաքսիի մեջ է եղել, երբ մեկ այլ մեքենա հարվածել է իրենց մեքենային։