Ուգոչուկվու Իվուն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է « Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 63 միավոր` Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն:
48 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: 26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ նշվելու շնորհիվ: