2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։
Վահե Սուքիասյանը նույնպես վաստակել է 6.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Վահեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Ադրբեջանական Կարմիր Մահիկով, իբր, արցախցիներին ուղարկված «օգնությունը» ոչ մի հումանիտար նպատակ չունի․ դրա մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ այդ, այսպես կոչված, «օգնությունը» բարձողներից առնվազն չորսը եղել են այն նույն մարդիկ, ովքեր «էկոակտիվիստ» ներկայանալով՝ դեկտեմբերի 12-ից փակել են Բերձորի միջանցքը։
Սպասվում է, որ մանևրներին մասնակցելու համար ԱՄՆ-ն մեծ քանակությամբ Patriot զենիթահրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ կտեղափոխի Իսրայել։
Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը նամակ է ուղարկել վարչապետ Ալեքսանդր Դը Քրույին։
Կոտայքի «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» երեխաներն իրենց ճամբարային հանգիստն են անցկացնում Դիլիջանում։ Երեխաների առօրյան այստեղ լցված է թիմային բազմաթիվ խաղերով, որոնց չի խանգարում անգամ տեղի արևն ու շոգը։
Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանն ասաց, որ Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։
65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նաիրա Մեսրոպյանը:
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ-ից։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
2004 թվականի հունվարի 13-ին Երևանի Սարալանջ 1 հասցեում գտնվող՝ 24.345.2 քմ մակերեսով անշարժ գույքը «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերության սնանկության կառավարչի կողմից վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:
Գյոթենբորգ քաղաքում գիշերը ժամը 1-ից հետո տասը րոպեի տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել երկու տարբեր հասցեներում։
Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:
Վաղ առավոտյան բռնկված հրդեհի պատճառն առայժմ մնում է անհայտ։
Ե.Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը:
Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղի դաշտից անասնակեր տեղափոխելու ժամանակ կայծակնահարությունից մահացել է նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների մասնակից 25-ամյա Արկադի Հովհաննիսյանը։
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին:
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը կարծում է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը եւ ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։
Պրիմորիեում տեղատարափների ու հեղեղումների պատճառով օգոստոսի 25-ից սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։
Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այնուհետև ՌԴ ռազմական գերատեսչությունը ևս մեկ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Բրյանսկի մարզում նման մեկ հարձակում էլ կանխվել է Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ի մոտ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Ռիշի Սունակին, որն ընդունել է նրա հրաժարականը։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ:
Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ մեկ սպա և երեք զինվոր են տուժել Նաբլուսում, Հովսեփի դամբարանի մուտքի մոտ՝ նրանց կողքին պայթուցիկ սարքի գործարկման պատճառով։
Նոր ամերիկյան F-35A կործանիչները, որոնք կարող են միջուկային զենք կրել, Մեծ Բրիտանիայում կսկսեն տեղակայել արդեն այս տարի։ Այս մասին հաղորդում է The Telegraph հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրների: