
Հայաստանի երեք մարզիկներ դարձել են պարաբազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

Ղազախստանում ընթանում է պարաբազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն իսկ աչքի են ընկել տպավորիչ մրցելույթներով ու կանգնել պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, Սարգիս Ստեփանյանը մրցել է ձախ ձեռքով 80 կգ քաշային կարգում և առավելության հասել բոլոր մրցակիցների նկատմամբ։
65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նաիրա Մեսրոպյանը:
55 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սարգիս Հարությունյանը: