Արդեն մեկ շաբաթ է՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, որով արգելվում է սիգի որսը Սևանա լճից։ Նախորդ շաբաթ նրանք փակել էին Երևան-Սևան ճանապարհը, սակայն որոշ ժամանակ անց բացեցին, այսօր կրկին հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այդ որոշման դեմ։
Ըստ լրատվամիջոցի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեն բանակցությունների համար ժամանել է Կահիրե։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ևս մեկ հումանիտար հրադադարի։
«Փորձելով ստիպել հարևաններին հետևել պատժամիջոցային հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն դիմում է հնարավոր ամեն ինչի, ներառյալ ուղղակի կեղծիքի։ Սա պատահականություն կամ տառասխալ չէ, ուղղակի կեղծիք է։ Սա պետք է դաս լինի բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկվության հարցում»,- հավելել է նա։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, Հայաստանում այսօր տեղի է ունենում մարդկանց իրենց քաղաքական իրավունքներից, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի լինելու իրավունքից զանգվածաբար զրկելու գործողություն:
Ռուսաստանում ակնկալում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն խորհրդի նիստին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Ամեն ինչ ստիպողաբար է. եթե բանկային գաղտնիքդ չես հայտնում, զրկվում ես աջակցությունից. Նարե Սիմոնյան
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը խոսեց ՀՀ անձնագրայիններում արձանագրված մեծ հերթերից:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:
Երդմնակալությունից հետո շեյխ Մեշալը քննադատել է իշխանությունների որոշումը՝ տարբեր պաշտոնների այնպիսի մարդկանց նշանակելու համար, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում արդարադատության և արդարության «պարզագույն կանոններին»։
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը, «ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօր տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ում ժամանակավոր հաշվառման նպատակով արցախցիներին ստորագրելու համար տալիս են տպագիր, նույնաբովանդակ դիմումներ.
«Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ, Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանությունների քննադատություններին՝ ուղղված ՀԱՊԿ-ին, հիշեցրեց, թե նախկինում ինչպես էին ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տանում ՀՀ առաջնագիծ` ցույց տալու այնտեղ ՀԱՊԿ-ի դերակատարությունը։
Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինանի՝ դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը, «ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց, որ արցախցիները նախկինում որևէ խնդրի չէին բախվել Հայաստանում, քանի դեռ գործող կառավարությունը չէր հրապարակել որոշումը, որով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն համարվում ՀՀ քաղաքացիներ:
«Մեզ ասացին՝ գնացեք, կզանգենք՝ նոր կմոտենաք: Բայց մենք մի շաբաթ կսպասենք, դրանց հետո կգնանք, որպեսզի հասկանանք՝ հաշվառումը տեղի՞ է ունեցել, թե՞ չէ: Որովհետև ես իրենց հարցրի՝ ամեն դեպքում քաղաքացիության դիմելու համար փախստականի վկայական պե՞տք է, թե՞ չէ՝ իրենք ասացին, որ անկախ դրանից, եթե անձնագրում առկա է «070» կոդն արդեն իսկ կառավարության որոշմամբ, հավաստում է, որ Դուք փախստական եք: Այսինքն, եթե հիմա անգամ գնանք քաղաքացիության համար դիմելու՝ պետք է նորից գնանք անձնագրային՝ հաշվառվելու»,- հայտնեց Հովսեփյանը:
070 կոդով անձնագրերով պետական աշխատողներին հրահանգվել է դիմել ՀՀ քաղաքացիության. Արեգա Հովսեփյան
Ասում էր՝ մենք պետք ա դուետ անենք, ասում էր՝ կառատե պետք ա անենք. Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին
Մեծ ցավ ա ինձ համար Արայի կորուստը. մայրիկի կորուստը շատ ծանր տարավ, շատ էր տանջվում. երգիչ Սարո
Այսօր երգիչ, դաշնակահար Արա Մարտիրոսյանի հարազատները, ընկերները և նրա արվեստի երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին երգչին։ Ծափահարություններով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից նրան ճանապարհեցին դեպի հավերժություն։
Քաղաքական համաձայնությունից հետո եվրոպական կառույցները պետք է ձեռնամուխ լինեն տեխնիկական աշխատանքին։ Այնուհետև ձեռք բերված համաձայնությունը կներկայացվի Եվրոպական խորհրդի պաշտոնական հաստատմանը, ինչից հետո կմտնի ուժի մեջ:
Արցախցին զրկվեց ՀՀ քաղաքացու իրավունքներից՝ միայն կառավարության որոշումից հետո. փաստաբան
«Իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորություն չկար, ուղղակի ատելության խոսքեր արցախահայության, Արցախի նկատմամբ, հանրային տրամադրություններում գեներացնում է հակառուսական տրամադրություններ։ Բայց կուզեմ շատ ավելի կարևոր բանի անդրադառնամ՝ մայիս ամսից Հայաստանը չունի սահմանապահ զորքերի հրամանատար։ Մեր երկրի անվտանգության հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Եթե ՀՀ քաղաքացի չեմ, ինչպե՞ս եմ մասնակցել 2021 թվականի համապետական ընտրություններին. Արեգա Հովսեփյան
Արան էնքան դրական լիցքեր էր հաղորդում, որ նույնիսկ ամենածանր իրավիճակում՝ փոխվում էր մարդը. Արամ Mp3
Այսօր մտերիմները, ընկերներն ու երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին: Արտիստին Արամ Խաչատրյան համերգասրահից վերջին անգամ ծափերով ճանապարհեցին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ղեկավարները պետք է այլ դիրքորոշում որդեգրեն, նախքան Սպիտակ տունը կկարողանա միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարդ և ռազմավարական նշանակություն ունեցող խաղաղ բանակցություններում, հայտարարել է Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: