Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ երեկ Թբիլիսիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
Եվրոպական խորհուրդը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։
Նշվում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառում իրականացնել արդեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից։
Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ:
Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Խափանման միջոցը՝ կալանք:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի կարծիքով՝ հայերի առջև այսօր ծառացել են նույն մարտահրավերները, որոնք կային 1918 թվականին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Ադրբեջանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բաքվում․ այդ առումով պատմությունն իսկապես հարյուր տարի անց էլ կրկնվում է։
Ադրբեջանի կողմից Արցախից բռնի տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո արցախահայերը բախվում են տարատեսակ խնդիրների՝ սկսած բնակարանների բարձր վճարներից մինչև մեքենաների ԱՊՊԱ-ի բացակայությամբ պայմանավորված տուգանքներ։
Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով եցել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում:
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին են փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրել են Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, ԼՂ-ից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ինչ վերաբերում է 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է վարձավճարների և կոմունալ վճարների համար, այս շաբաթ ևս ունեցել ենք վճարումներ։ Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 41 հազար 611 հայրենակից
ՀՀ Ոստիկանապետի կողմից այսօր վարչական վերադասության կարգով վերանայվել և բեկանվել են այն բոլոր վարչական ակտերը, որոնք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ վարորդների նկատմամբ կայացվել են սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝ Պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության՝ Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի գումարտակների կողմից և տեսալուսանկարահանման սարքերի միջոցով արձանագրված խախտումներով։
Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայ ժողովրդին «խաղաղություն» խոստացած իշխանությունները միայն պատերազմ ու կորուստներ բերեցին:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց ու ճանապարհները բացելուց հետո Հայաստանը տնտեսական մեծ աճ է ունենալու։
Ինչպես և սպասվում էր, անգամ թույլատրելի հարցի պատասխաններ հնարավոր չէ ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից: Այն, որ տարբեր քրեական գործերով հանրային հետապնդումներ կան հարուցված Հ ԶՈՒ բարձրաստիճան և ավագ մի շարք սպաների նկատմամբ, նորություն չէ, դրան ծանոթ ենք Դատախազության և Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրություններից, անգամ, ըստ դրանց, կարող ենք զբաղեցրած պաշտոն և անուն-ազգանուն ասել, կամ՝ քրեական գործերը 44-օրյայի պատերազմի շրջանակո՞ւմ են, թե՞ ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումների, այս պահին կալանավորվա՞ծ են, թե՞ նրանց նկատմամբ խափանման այլ միջոց է կիրառվել: Այսինքն, այս պատասխանը ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ աշխատանք, անհարգալից վերաբերմունք սեփական գերատեսչության և լրատվամիջոցի նկատմամբ:
«Հոկտեմբերի 27-ը մեծ հարված էր մեր պետականությանը, քանի որ մեր ազգային- պետական գործիչները պետականության կերտման սկզբնափուլում մեծ ավանդ են ունեցել ու զարգացրել են մեր պետության բոլոր ճյուղերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Այսօր ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին և ասաց, որ ամեն գնով պետք է խաղաղություն հաստատեն։
Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության:
Ռայդերը պարզաբանել է, որ նրանք հիմնականում հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերի օպերատորներ են։
Հիվանդացածների 70 տոկոսը երեխաներ են։ Մասնագետը նկատեց, որ առհասարակ կարմրուկի վիրուսն ունի վարակելիությունը բավական բարձր ցուցանիշ։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ հակամարտության սրման սկզբից ի վեր ԵՄ-ն արդեն 75 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Գազայի բնակչությանը, ինչպես նաև 56 տոննա օգնություն հասցրել է Եգիպտոսի տարածքով:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար:
24 լրագրողներից 20-ը պաղեստինցի են, 3-ը՝ իսրայելացի, 1-ը՝ լիբանանցի։ Զանգվածային լրատվամիջոցների ութ աշխատակից վիրավորվել է, ևս երեքը համարվում է անհետ կորած։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը թող իր տարածքում անցակետեր դնի, քանի որ Հայաստանն իր տարածքում անցակետեր ունի ու դեռ զարգացնելու է։