Եթե «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը մտածված ու հայկական շահերն առաջ տանող չլինի, կարող է մեր վախճանը դառնալ. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայ ժողովրդին «խաղաղություն» խոստացած իշխանությունները միայն պատերազմ ու կորուստներ բերեցին:

Անդրադառնալով Փաշինյանի կողմից առաջ քաշված «խաղաղության խաչմերուկ»-ին՝ ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ծրագիրը մտածված ու հայկական շահին միտված չլինելու պարագայում կարող է մեր երկրի համար ճակատագրական վախճանի հանգեցնել:

«Ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածից հետո հաջորդ քայլը լինելու է թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Մեծ Թուրանի» նպատակի իրագործումը: Այս պարագայում խոսել «խաղաղության խաչմերուկ»-ի մասին, սեղմել թշնամու ձեռքը, երբ նա քեզ ճնշում է, քո համերկրացիներին բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ապօրինի «հակաահաբեկչական» գործողություններ է իրականացրել, տեղին չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պատգամավորն այս համատեքստում շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Վրաստանը միևնույն օրենքներով միաժամանակ են անկախացել ու ինքնորոշվել Խորհրդային Միությունից: Իսկ Արցախն անցած տարիներին օրինակելի է եղել ժողովրդավարության բոլոր տեսանկյուններից:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս