Բաժիններ՝

Լատինական Ամերիկան հավանություն ​​չի տալիս Ուկրաինա զենք ուղարկելու գաղափարին. Financial Times

Լատինական Ամերիկայի երկրները հավանություն չեն տալիս Ուկրաինա զենք ուղարկելու վերաբերյալ Արևմուտքի կոչերին։ Այդ մասին Financial Times թերթին հայտնել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Լրատվամիջոցը նշում է, որ առաջարկը բավական գայթակղիչ է եղել՝ եթե լատինաամերիկյան երկրներն Ուկրաինային նվիրաբերեին իրենց «հնացող ռուսական սպառազինությունը, ապա Վաշինգտոնը դրանք կփոխարիներ ավելի լավ ամերիկյան զենքովե: Սակայն լատինաամերիկյան երկրների ղեկավարները մերժել են այս առաջարկը, որի մասին անցյալ ամիս հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը: ,Եթե նույնիսկ դրանք Կոլումբիայում վերածվեն ջարդոնի, մենք չենք հանձնի ռուսական զենքը, որպեսզի դրանք տարվեն Ուկրաինա՝ պատերազմը երկարացնելու համար, – ասել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն: – Մենք ոչ մի կողմի հետ չենք:

Մենք խաղաղության կողմնակից ենք»։ «Բրազիլիան շահագրգռված չէ զինամթերք փոխանցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում օգտագործելու համար, – ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: – Բրազիլիան խաղաղության երկիր է: Այս պահին պետք է գտնել նրանց, ովքեր ցանկանում են խաղաղություն՝ բառ, որը մինչ այժմ շատ քիչ է օգտագործվելե։

Նույնպիսի դիրքորոշում է հայտնել նաև հարևան Արգենտինան: «Արգենտինան չի պատրաստվում համագործակցել պատերազմի հետ: Տեղին չէ համագործակցել՝ ուղարկելով զենք Եվրոպայում հակամարտության համար», – ասել է Արգենտինայի պաշտպանության նախարարության խոսնակը: «Չեմ կարծում, թե զենք ուղարկելը և հակամարտությունը ձգձգելը պաշտպանություն է գտնում Լատինական Ամերիկայում», – նշել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը։ «Դա այնքան էլ խելամիտ քայլ չի թվում, քանի որ հետևանքները շատ զգալի կլինեն Եվրամիության, Ռուսաստանի և որոշ առումով մնացած բոլորի համար», – հավելել է նա՝ շեշտելով, որ Լատինական Ամերիկայում միտումն այն է, որ «փորձ արվի գտնել կամ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել հակամարտության քաղաքական լուծումը»:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է հակամարտության գոտի տանկեր ուղարկելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը։ Financial Times-ը նշում է, որ արևմտյան երկրների կողմից Ուկրաինա զենքի մատակարարումների քննադատությանը դրական են արձագանքել տարբեր երկրներում գտնվող ՌԴ դեսապանատները: Սակայն, ըստ պարբերականի, դիվանագետներն ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներն ընդգծում են, որ Լատինական Ամերիկան այլ երկրների հարցերին չմիջամտելու երկարամյա ավանդույթներ ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս