«Դու թո՛ւրք ես, Նիկոլ. երեխաներին հանձնել եք թուրքին, հիմա էլ ծնողներին եք ուզում դատել, չի՛ լինելու նման բան». Արցախ հերոսի մայր
Վարչական դատարանում, որտեղ այսօր կայացավ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը, ի աջակցություն Գալեյանների հավաքվել էին բազմաթիվ որդեկորույս ծնողներ:
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, որը, չնայած տարիքին, միշտ ծնողների հետ է, բաց չի թողնում ոչ մի դատական նիստ, ներկա է լինում Քննչական կոմիտում տեղի ունեցող գործընթացներին, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով որդեկորույս ծնողների դեմ հարուցված գործերին՝ նախ մի քառատող ասաց, որից հետո շարունակեց խոսքը.
«Ի՞նչ կա ավելի դառն ու ողբալի,
Քան թե կսկիծը որդեկորույս մոր,
Իսկ եթե դա էլ քիչ են համարում,
Դահճի փոխարեն զոհին են դատում:
Այ է՛դ ա մեր երկրի վիճակը, է՛դ ա Նիկոլի վիճակը, էդ ա մեր պի՛ղծ քաղաքականության վիճակը: Արցախ հանձնող ստորնե՛ր, օրեր, ամիսներ, տարիներ հետո ոստիկանության ամբողջ կազմը փոխվելու է, բոլո՛րը:
Քյարամից (ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան.- Ն.Խ.) բռնած մինչև վերջին տուզիկը, մարդ չե՛ն, հայրենիք չունե՛ն:
Երեխաներին տարել հանձնել եք թուրքին, Արցախը հանձնել եք, Հայաստանի կեսը հանձնել եք, հիմա էլ ծնողներին եք ուզում դատել, չի՛ լինելու նման բան:
Թուրք սիրո՛ղ, սահմանամերձ շրջանների սոված երեխեքին թողած, դու թուրքին ես կերակրում: Դու թո՛ւրք ես, Նիկոլ, քո ամբողջ անձնակազմով: Քեզ ամբողջ աշխարհն է դատելու…»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վարչական դատարանում կայացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով երկրորդ դատական նիստը:
Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դեռ նախորդ տարեվերջին էր ոստիկանությունը դիմել դատարան:
Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Ոստիկանության ներկայացուցիչն, ինչպես առաջին դատական նիստին, այնպես էլ այսօր չէր ներկայացել, ուստի դատարանը որոշում կայացրեց և դատաքննությունն առանց հայցվոր կողմի իրականացրեց:
Նիստի ավարտին դատարանը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի մարտի 7-ին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում