ԻՀՊԿ-ն ռազմածովային ուղղաթիռները զինել է ականներով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը սկսել են իրենց Մի-17 ուղղաթիռները զինել «Մահամ-2» ծովային ականներով։
Այդ սպառազինությունն ԻՀՊԿ-ի ուղղաթիռներին թույլ կտա պայքարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Գործակալությունը նշում է, որ 350 կգ պայթուցիկ պարունակող ռազմածովային ականը կահավորված է ձայնային և մագնիսական սենսորներով։
«Մահամ-2»-ը տեղակայվում է ջրի տակ՝ 10-20 մ խորությամբ, և կարող է խոցել մինչև 250 տոննա կշռող տարբեր նավեր և սուզանավեր, որոնք նավարկում են 4-ից 15 հանգույց արագությամբ:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ուղղաթիռները զինվել են «Նուր» և «Գադեր» հականավային թևավոր հրթիռներով՝ համապատասխանաբար 120 կմ և 200 կմ հեռահարությամբ, և «Ս-5» 57 մմ տրամաչափի չկառավարվող ավիացիոն հրթիռներով։