![](/banners/BeFunky-design.jpg)
Անահիտ Ավանեսյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-462.jpg)
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանն ու Չեխիան պատրաստ են ակտիվացնելու շփումները` առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման և մյուս բարեփոխումները կենսագործելիս:
Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, դեղագործություն, մոր և մանկան առողջության պահպանում:
Նախարարը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը` կոչ անելով եվրոպացի գործընկերոջը տարբեր ատյաններում բարձրաձայնել խնդրի մասին: