![](/banners/BeFunky-design.jpg)
Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի. Shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/hospital.png)
Արարատի մարզում փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով նույն օրը, ըստ հարազատների՝ տանը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։