BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:
Ընկերությունը խնդրում է խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:
Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Առաջարկում եմ ուղղակի չգուժել պատերազմի մասին, մի պահ մտածեք, որ ձեր գրածները կարդում են նաև սահմանին զինվոր ունեցող ծնողները:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը:
Երիտասարդը ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին
Իսրայելի պետական Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին սահմանազատման ծրագրի իրականացման մասին օրենքին երկրորդ և երրորդ (վերջնական) ընթերցմամբ կողմ Է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 18-ը։
Նույն վայրում հայտնաբերվել,մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել և Մալաթիայի բաժին է տարվել 35-ամյա մի տղամարդ:
Հայաստանն ու Ադրբեջանը 2022-ին մտել են Արևելյան Եվրոպայի (բացառությամբ Եվրամիության երկրների), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի այն երկրների տասնյակ, որտեղ ամենաշատն են իրականացրել ստալկերային գրոհներ։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության մոբայլ պաշտպանական լուծումներն Ադրբեջանում հայտնաբերել են 130 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում ՝ 27 (10-րդ տեղ)։ Վրաստանն այդ ցանկում չի հայտնվել։
Միսը երկարավուն կտրատել և լավ տապակել բուսայուղի մեջ։ Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, և տապակելով եփել 20-30 րոպե: Միսը պետք է լավ եփվի։ Ավելացնել աղը և սև պղպեղը։
Հավատքով է պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Այն մարդուն տրված պարգև է իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար։ Հավատքի մեծությունը և զորությունը ներկայացնում է Հին Ուխտը։ Մովսեսն իր հավատքով ճեղքեց, բաժանեց ծովը և փրկության առաջնորդեց իր ժողովրդին։ Հեսուն նույնպես հավատքով բաժանեց Հորդանան գետը և անցկացրեց Իսրայելի որդիներին, ինչպես Մովսեսը արեց, իր ժողովրդի համար։
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան յութուբյան Вопрос Ребром շոուում պատմել է, թե որքան գումար է կորցրել խաղատանը։
Ինչ խնդիրներ կարող է կանխել կոկորդի ցավը, և ինչու ախտանիշի ի հայտ գալուն պես կարևոր է ժամանակին դիմել մասնագետի, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է ԼՕՌ բժիշկ Դմիտրի Սուբբոտան։
Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանություններն ակտիվորեն շրջանառում են «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» թեզը: Թեև ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարն այցելում է ՀՀ և սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, Հայաստանը հրաժարվում է թե՛ ՀԱՊԿ զորավարժություններից, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, ՀՀ իշխանությունները Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամային հարաբերությունների ողջ պատասխանատվությունը գցում են ՀԱՊԿ-ի վրա՝ հող նախապատրաստելով այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու համար:
Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում
Ողջ վերոգրյալը հաշվի առնելով՝ փաստենք, որ ՀՀ փաստաբանների պալատը գործել է գործող իրավակարգավորումների շրջանակում և իր գործողություններով չի խոչընդոտել ո´չ փաստաբանի գործունեությանը և ո´չ էլ փաստաբանի վստահորդների իրավունքների դատական պաշտպանությանը:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի ինտենսիվ հոգեբանական ու տեղեկատվական պայքար է վարում հայ հանրության դեմ, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեպքում: Ադրբեջանից եկող մամուլի պաշտոնական հաղորդագրություններ, նյութեր, հոդվածներ, տելեգրամյան հրապարակումներ՝ բոլորը պատերազմական սպառնալիք պարունակող:
Հայկական Leanbe ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին:
2022 թվականի հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն դեպքից 8 ամիս անց կատարվածը մնում է չբացահայտված։
Իրանագետ Վարդան Ոսկայնաը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող, իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն օրերս ահազանգել էր, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։