«Տեղեկատվական նման ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի․․․»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկայնաը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող, իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։

Տեղեկատվական նման ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր, ուստի նաև քարոզչական գերակտիվությամբ և Բաքվի բարբարոսական վարչախմբի հանդեպ ոչ պաշտոնական սպառնալից հռետորաբանությամբ փորձում է կանխարգելել սադրանքը»։

Տեսանյութեր

Լրահոս