
«Պատերազմի մասին բոլոր բոթերը խոսում են մեր՝ որպես հասարակություն մեդիաԱնգրագետ լինելու մասին». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պատերազմի մասին բոլոր բոթերը խոսում են մեր՝ որպես հասարակություն մեդիաԱնգրագետ լինելու մասին: Լավ ո՞նց կարելի ա «պատերազմ ա լինելու, էսա սկսում ա, պատրաստվեք..» ու նմանատիպ տեքստեր գրել ֆեյսբուքում, եթե անգամ դա ճիշտ լինի: Ենթադրենք էդ տեղեկությունները ճիշտ են, հիմա դրա մասին ֆեյսբուքում գրելուց ի՞նչ են շահում գրողները, ի՞նչ օգուտ են տալիս սահմանում կանգնած տղերքին կամ իրանց ծնողներին, ի՞նչ օգուտ են տալիս իշխանափոխությանը: Ընդհանրապես ի՞նչ մոտիվ կարա լինի նման տեքստ գրողի մոտ, բացի հայփ բռնելուց:
Հ.Գ. Նմանատիպ «լուրերը» մենակ խուճապի աղբյուր կարան հանդիսանան, իսկ խուճապի շահառուն պարզ ա, թե ովքեր են:
Թեմայի շուրջ բեղիկով անդոնների իշխանության լռությունը շատ խոսուն է ասածներս հիմնավորելու համար:
Հ.Գ.2 Առաջարկում եմ ուղղակի չգուժել պատերազմի մասին, մի պահ մտածեք, որ ձեր գրածները կարդում են նաև սահմանին զինվոր ունեցող ծնողները…»։