
35-ամյա տղամարդը գողացել էր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան

Մարտի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից անհայտ անձը փախցրել է իր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում: Նույն վայրում հայտնաբերվել, մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել և Մալաթիայի բաժին է տարվել 35-ամյա մի տղամարդ:
Կատարվում է նախաքննություն: