
«Ի՞նչ է կարևոր այս իրավիճակում». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի ինտենսիվ հոգեբանական ու տեղեկատվական պայքար է վարում հայ հանրության դեմ, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեպքում: Ադրբեջանից եկող մամուլի պաշտոնական հաղորդագրություններ, նյութեր, հոդվածներ, տելեգրամյան հրապարակումներ՝ բոլորը պատերազմական սպառնալիք պարունակող:
Ի՞նչ է կարևոր այս իրավիճակում:
Չմատնվել խուճապի և չդառնալ ապատեղեկատվության զոհ:
Պատկան մարմինները ու պատասխանատու անձինք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կորելու, հեռախոսազանգերի չպատասխանելու փոխարեն պետք է օպերատիվ ու մաքսիմալ անկեղծ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը: Եթե հանրությանը թողնեն անտեղյակության մեջ, ապա ադրբեջանական քարոզչական պայքարը կպսակվի հաջողությամբ, և դա կունենա ծանր հետևանքներ, հատկապես այն դեպքում, եթե Ադրբեջանը գնա էսկալացիայի: Ուստի օպերատիվ ու ազնիվ աշխատանքը բազմաթիվ խնդիրներից կարող է ձերբազատել»: