Բաժիններ՝

ՄԻՊ-ը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության՝ գործող մեխանիզմների կատարելագործումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության՝ գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդրումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կանանց համար:

Ինչպես տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի բացման միջոցառմանը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանն ու բացահայտմանը միտված կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, զինված ուժերում նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանմանը։

Իր ելույթում ՄԻՊ-ը շնորհակալություն է հայտնել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ մարդու իրավունքների խթանման տարբեր ուղղություններով Պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար՝ շեշտադրելով «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» և «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրերի շրջանակում երկու հաստատությունների կողմից համատեղ կատարված աշխատանքների արդյունքները։

Մանասյանը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդնումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կանանց համար: Մանասյանը առանձնահատուկ շեշտադրել է զինված ուժերում բարեվարքության ինստիտուտի կայացման կարևորությունը։

Միջոցառմանը ուղջույնի խոսքով է հանդես եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և բարձր գնահատել Պաշտպանի հաստատության դերը ծրագրի իրականացման գործում։

«Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս