«Այո, ցանկացած իշխանություն Աստծուց է։ Այդ թվում` այն իշխանությունը, որն ուղարկվում է ժողովրդին որպես պատիժ». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այո, ցանկացած իշխանություն Աստծուց է։ Այդ թվում` այն իշխանությունը, որն ուղարկվում է ժողովրդին որպես պատիժ։

Իսկ իրականում աստվածաշնչյան հայտնի թեզիսն էապես խմբագրվել է թարգմանիչների կողմից` վերածվելով քաղաքական կառավարման կոնցեպտի։

Աստվածաբան չեմ։ Բայց ինչպես և բազմաթիվ այլ հարցերում, աստվածաբանական հարցերում ևս նախընտրում եմ լսել/կարդալ քիչ թե շատ լուրջ մասնագետների։

Իսկ լուրջ աստվածաբանները (Շմեման, Ալեքսանդր Մեն) այս հարցի վերաբերյալ ասում են հետևյալը. աստվածաշնչյան դրույթը իշխանության աստվածային ծագման մասին խեղաթյուրված է և ունի լիովին այլ բովանդակություն հին հունարենով գրված առաջին Նոր կտակարանում։

Մասնավորապես, դրանում խոսվում է այն մասին, որ իրական է այն իշխանությունը, որը ծառայում է Աստծուն։ Ու այդ իշխանությունը մարդիկ պարտավոր են ընդունել։ Այսինքն` չկա իշխանություն Աստծուց զատ։

Դե իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա մենք գործ ունենք հոգեկան խեղման հերթական դրսևորման հետ։ Անալիտիկ հոգեբանության մեջ նփ֊ի այսօրվա խոսքերը կարող են վերլուծվել «աստծո բարդույթ» պատեռնի շրջանակներում։ Հանճարեղ Ալֆրեդ Ադլերն այդ երևույթը մեկնաբանում էր որպես անձի անլիարժեքության բարդույթի հաղթահարման մեխանիզմ»։

Տեսանյութեր

Լրահոս