Կանաչ լոբով, հավի մսով ու պղպեղով աղցան
Բաղադրիչները՝
- հավի փափկամիս- 2 կտոր
- բուլղարական պղպեղ- 2 հատ
- սոխ- 1 գլուխ
- կանաչ լոբի- 400 գ
- սխտոր- 1 պճեղ
- սոյայի սոուս- 1-2 ճ/գ
- աղ, աղացած սև պղպեղ
- բուսական յուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք, պղպեղը երկարավուն կտրատեք, իսկ սոխը՝ կիսաօղակաձև: Լոբին 5 րոպեով լցրեք եռացող աղաջրի մեջ:
Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, մեջը տապակեք հավի մսի կտորները մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10-15 րոպե: Աղ ու պղպեղ արեք: Առանձին տապակեք սոխը, ապա ավելացրեք բուլղարական պղպեղն ու ևս 10 րոպե տապակեք:
Հավի տապակած մսին ավելացրեք կանաչ լոբին ու տապակած բանջարեղենը, մանրացրած սխտորն ու սոյայի սոուսը: Խառնեք ու մի քանի րոպե էլ տապակեք:
Մատուցեք տաք վիճակում: