Մարինացված ֆունչոզա
Բաղադրիչները՝
- ֆունչոզա- 150 գ
- վարունգ- 1 հատ
- բուլղարական պղպեղ- 1 հատ
- գազար- 1 հատ
- ձիթապտղի ձեթ- 50 մլ
- սոյայի սոուս- 50 մլ
- շաքարավազ- 1 թ/գ
- սխտոր- 3-4 պճեղ
Պատրաստման եղանակը
Փոքր ամանի մեջ խառնեք սոյայի սոուսը, ձիթապտղի ձեթը, շաքարավազն ու ճզմած սխտորը:
Վարունգը, բուլղարական պղպեղը, գազարը բարակ շերտերով կտրատեք:
Կտրտած բանջարեղենը լցրեք ստացված համեմունքային խառնուրդի մեջ, լավ խառնեք:
Ֆունչոզան, տուփի վրա նշած ցուցումներին հետևելով, եփեք, թողեք ցանցի վրա քամվի, սառը ջրով լվացեք:
Ֆունչոզան լցրեք կտրտած բանջարեղենի վրա, խառնեք և 1-6 ժամով տեղադրեք սառնարանում:
Հանեք սառնարանից, լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք:



