Ներկայում ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որի համաձայն, 2023 թ.-ին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թ.-ի հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին:
Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։
ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հարցազրույցում պատասխանել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ հարցին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը երեկ 84 ձայնով ընտրվեց:
Նիկոլ Փաշինյանը կուսակցության երեւանյան գրասենյակում նախօրեին հերթական երկժամանոց հանդիպումն է ունեցել կուսակտիվի հետ, որի վերաբերյալ կուսակցությունից ոչինչ չասող՝ հերթապահ պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, հայտնելով, որ նիստին «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»։
օրերին ակտիվորեն տարածվեց ու քննարկվեց մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 94 մանկապարտեզի խմբերից մեկում դաստիարակի հետ կապված, մեղմ ասած, տհաճ միջադեպը, մասնավորաբար նրա խայտառակ պահվածքը երեխաների նկատմամբ:
HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղի փակվելու մասին ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում ու հերքվում։ Այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է, որովհետեւ, որքան էլ ցանկացանք, համոզիչ եւ լիարժեք հերքում չստացանք, ինչը վկայում է լուրերի հավաստիության մասին։
Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ:
Պայմանագիրը կնքվել է «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ, նստարանների մեկ միավորի գինը 137 հազար դրամ է, գնվել է 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի։ Տեխնիկական բնութագրին ծանոթանալով պարզ է դառնում, որ խոսքն ընդամենը մետաղական կորպուսի վրա տախտակներով հավաքված նստարանների մասին է, եւ անհասկանալի է, թե ինչու պետք է այն 137 հազար դրամ արժենա:
Ընտրողների ընդամենը 23%-ն է ասում, որ Բայդենի քաղաքականությունն օգնել է իրենց, մինչդեռ 53%-ն ասում է, որ ներկայիս նախագահի օրոք իրենք տուժել են:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07:24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Նունե Պեպանյանը։
Դժվար է պատկերացնել, որ բացի Մերիլ Սթրիփից որեւէ մեկը կարող էր մարմնավորել խորհրդանշական Միրանդա Փրիստլիին՝ 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում:
Պուտինը մի քանի օրում Ռուսաստանի քաղաքացիներից 600 000 հարց է ստացել․ Կպատասխանի ասուլիսին
ՆԳ նախարարությունը Գավառում կայանալիք միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
Այն բանից հետո, երբ հանրահավաքը ցրվեց առանց զոհերի և լուրջ տուժածների (բայց փաստն ինքնին մեծապես վնասեց մեր միջազգային հեղինակությանը), ես հրաժարական տվեցի` կրճատելով իմ առաջին նախագահական ժամկետը ավելի քան մեկ տարով, և դժվարությամբ հաղթեցի նոր ընտրություններում (ընդ որում, պարտվեցի Թբիլիսիում):
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և երկու կողմերի բարի կամքի դրսևորումները, մասնավորապես՝ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
Ադրբեջանը փաստացի մտնում է նոր նախընտրական արշավի մեջ, թեև մինչև դեկտեմբերի 7-ը ոչինչ չէր կանխագուշակում իրադարձությունների նման զարգացումը։ 2016 թվականին հանրապետության Սահմանադրության փոփոխությունների լայնածավալ փաթեթի ընդունումից հետո պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձավ յոթ տարի
Հիշեցնենք, որ վերջերս 19 տարվա ազատազրկման դատապարտված Նավալնիի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել։
Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։ Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։
Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը բացարձակապես ռուսական միջնորդության կարիք չունեն, նրանք միասնական են այն հարցում, որ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից։
Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել, այն դեռ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների «հավաքական պատիժը», հայտնում է Cursorinfo-ն։
Բոլոր պայմանագրերում միշտ կա չազդարարվող մաս, որը հետագայում ի հայտ է գալիս։ Հայաստանի համար գերիների ազատ արձակումը շատ լուրջ ձեռքբերում է, որը բարձրացնում է իշխանության հեղինակությունը։
Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել. Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Այս մասին հայտնում է news.am-ը։