Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին քննադատել է Իսրայելին, իսկ ԱՄՆ-ը չի աջակցել անհապաղ զինադադարի կոչերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների «հավաքական պատիժը», հայտնում է Cursorinfo-ն։

«Մոտ 130 պատանդ դեռ գերության մեջ է։ «Ես կոչ եմ անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց, ինչպես նաև մարդասիրական վերաբերմունքի արժանացնել ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունները թույլատրել, քանի դեռ նրանք ազատ չեն արձակվել», – ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ «Համասի կողմից իրականացվող դաժանությունը երբեք չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում ընթացող մարտերի անհապաղ հրադադարին:

«Թեև Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որում և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ, մենք չենք աջակցում անհապաղ զինադադարի կոչերին», – ասել է ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս