Բաժիններ՝

Պուտինը մի քանի օրում Ռուսաստանի քաղաքացիներից 600 000 հարց է ստացել․ Կպատասխանի ասուլիսին

Մի քանի օրվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քաղաքացիների ուղարկած հարցերն ու կոչերը գերազանցել են 600 000-ը․ շարունակվում են բազմաթիվ հարցեր ուղղվել, որոնց Վլադիմիր Պուտինը պետք է պատաասխանի առաջիկայում նախատեսված ասուլիսի և քաղաքացիների հետ ուղիղ շփման ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինն անձամբ է ծանոթանում հարցերին, դրանք բաժանվում են ըստ թեմաների և տրամադրվում են ՌԴ նախագահին։

Պեսկովը հայտնել է նաև, որ չափազանց շատ են նաև Պուտինին ուղղված կոչերը, որպեսզի նա առաջադրվի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Զարմանալիորեն շատ են այդպիսի կոչերն ու հորդորները՝ Ռուսաստանի բոլոր շրջաններից և ամենատարբեր տարիքի մարդկանցից։ Շատ-շատերն են խնդրում Վլաադիմիր Պուտինին, որպեսզի նա դնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, շատերը ցանկանում են այդ մասին ՌԴ նախագահին անձամբ ասել՝ ուղիղ շփման ժամանակ»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ՌԴ նախագահի տարեվերջյան ասուլիսն ու քաղաքացիների հետ հեռավար ձևաչափով նրա ուղիղ շփումը համատեղ են անցկացվելու։ Քաղաքացիների ու լրագրողների հարցերին Վլադիմիր Պուտինն սկսելու է պատասխանել դեկտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով՝ ժամը 12։00-ից։

Նշենք նաև, որ այսօր ՌԴ նախագահը հայտարարել է հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս