Բաժիններ՝

Մերիլ Սթրիփին չեն ցանկացել նկարահանել 2006 թվականի՝ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում Միրանդա Փրիստլիի դերում

Դժվար է պատկերացնել, որ բացի Մերիլ Սթրիփից որեւէ մեկը կարող էր մարմնավորել խորհրդանշական Միրանդա Փրիստլիին՝ 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում:

Այնուամենայնիվ, պրոդյուսեր Վենդի Ֆայներմանը Hollywood Gold փոդքասթի ժամանակ ասել է, որ օսկարակիր դերասանուհուն հնարավոր է չընտրեին այդ դերի համար, քանի որ որոշ մարդիկ, ովքեր աշխատում էին ֆիլմի շուրջ, կարծում էին, որ նա «ծիծաղելի չէ»:

«Մարդիկ կարծում էին, որ մենք խելքներս կորցրել ենք,-նշել է Ֆեյներմանը,- Պատահել է, որ ինձ զանգահարել են ու ասել՝ «Դու գժվե՞լ ես։ Նա կյանքում ծիծաղելի չէ»… Պարզվեց՝ նա ծիծաղելի էր, եւ բոլորը սխալվում էին»,-հավելել է պրոդյուսերը, բայց նաեւ խոստովանել, որ դերասանուհու համար այդ ֆիլմը նոր աշխարհ էր, քանի որ Սթրիփն այն ժամանակ հայտնի էր ավելի լուրջ դերերով։ Սակայն, ի վերջո, դերասանուհին այդ դերի համար առաջադրվեց «Օսկար»-ի՝ «Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս