Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վարդենյաց լեռնանցքում և Ապարան քաղաքում տեղում է ձյուն։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին։
Մյուս կողմից Սուեզի ջրանցքում անսպասելի հարձակումների շարքը նավերի վրա, որոնք ապրանքներ էին տեղափոխում Իսրայել, ցնցեցին համաշխարհային հանրությանը։ Սուեզի ջրանցքի աշխատանքի խափանումները կհանգեցնեն ապրանքների ինքնարժեքի բարձրացման, քանի որ Պանամայի ջրանցքից օգտվելու գները արագորեն աճել են մինչև միլիոնավոր դոլարներ մեկ նավի անցման համար:
Միացյալ Նահանգներում 41 տարեկանում մահացել է պարուսույց, բեմադրող Գրիգորի Սեդրակյան Ալոնցը: Գրիգորի Սեդրակյանը ծնվել է Երևանում: Նա միջազգային տարբեր պարային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը հաղթանակով:
«Տնօրենի կողմից ձեռնարկված գործողությունները ստեղծված իրավիճակում օրինաչափ են եղել, հետևաբար՝ կարգապահական բնույթի քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն չեն ենթադրում»,–հայտնում են քաղաքապետարանից` միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համագործակցությամբ իրականացնում են թեմատիկ զրույցներ սոցիալական ցանցերի, թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի վտանգների վերաբերյալ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը այս շաբաթ ներկայացրել է բանաձեւ, որով կոչ է արվում Ուկրաինայի կառավարությանը վերականգնել ուկրաինացի երեխաների որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից, որը դադարեցվել էր 2021թ. մարտին, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Բանաձեւի համահեղինակն է կոնգրեսական Դոնալդ Նորքրոսը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 29-ին հերթական դրամաշնորհն է հատկացրել: Ըստ armeps պետգնումների կայքում հրապարակված պայմանագրի՝ այս անգամ 6 միլիոն դրամ պետական աջակցությամբ ԿԳՄՍՆ-ն «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» մշակութային ՀԿ-ին հանձնարարել է իրականացնել «Քո սերնդակիցը» կրթամշակութային հեռուստանախագիծը:
Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր իրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։
Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ-ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,- նշել է Կարապետյանը։
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-13-ին, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
Հայաստանը ներկայացնող Գևորգ Մելքոնյան-Էդիտա Մանուչարյան զույգը դարձել է նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Մոխբերն ասել է, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը հատուկ ուշադրություն են դարձնում Սիրիային:
Վեհափառ Հայրապետի հրավիրած և նախագահած նիստին մասնակցել են պրոֆ.. Աշոտ Մելքոնյանը, պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտ. Արմեն Մարուքյանը, պրոֆ. Վահրամ Բալայանը, դոկտ. Վիգեն Չթրյանը, դոկտ. Խաչիկ Տեր Ղուկասյանը, Շահան Գանտահարյանը եւ քարտուղար Ահարոն Շխրտմյանը:
Իլհամ Ալիևը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
«Շուրջ երեք տարվա բանակցային գործընթացի ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղում հայկական փոքրամասնությանը վերաբերող դրույթ»,- ասել է Ադրբեջանի նախագահը euronews-ին տված հարցազրույցում:
«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը այդ երկրում։ Իսկ Հայաստանում ադրբեջանցիներն ավելի շատ էին՝ մոտ 300 հազար մարդ», – նշել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում, Բաքուն չի ընդգրկի այդ հարցը խաղաղության պայմանագրում:
«Եթե Հայաստանը համաձայնի կամ նույն ձևակերպումը կիրառի, կամ ընդհանրապես չներառվի այդ հարցը, ապա խաղաղությունը հասանելի կդառնա»,- ասել է Ալիևը:
Հետաքննությանը ներգրավված է 27 մարդ, այդ թվում՝ Մարին Լը Պենը և նրա հայրը՝ վերանվանված «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Դատախազությունը պահանջում է, որ հիմնական մեղադրյալները դատվեն Փարիզի ուղղիչ դատարանում՝ 2004-2016 թվականներին Եվրամիության պետական միջոցների չարաշահման մեղադրանքով:
Ակտի ընդունման ուղղությամբ ջանքերն արագացել են ChatGPT-ի անցած տարի թողարկումից հետո:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 25–ամյա ոստիկանն ինքնասպանության փորձ է արել հենց քնչական բաժնում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը:
Գիշերը համացանցում՝ թվիթեր, տելեգրամ և ֆեյսբուք հարթակներում, լայն քննարկման առարկա էին դարձել ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վիրավորանք ու ծաղր պարունակող մի քանի տեսանյութեր, որտեղ երկու ռուսախոս այլազգիներ հայհոյանքով ծաղրում էին դեղատան աշխատակցին, ծաղկավաճառներին և մի տարեց կնոջ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի
Վերջին 4 տարիներին ՀՀ կառավարության և Էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել էին համատեղ հայտարարություն։
Հայտարարությունում շեշտվում է, որ Ֆրանսիան կշարունակի իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին խորհրդարանը քվեարկությամբ հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին 15 մլն եվրոյի հրատապ օգնություն հատկացնելուն:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը: Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար: