Մեր երկրում «կալանքը» խափանման միջոցից վեր է ածվել մարդկանց նկատմամբ պատժիչ մահակի. Գոհար Մելոյան

«Շատ խնդրահարույց պայմաններում ենք այսօր գտնվում, որովհետև մարդու իրավունքների պաշտապանությունն այն հերթական բնագավառներից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված,- «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ» թեմայով քննարկման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մանրամասնելով,- Մի կողմից՝ օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել և անհամեստորեն գովերգում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը դրական ուղեծրում պահելու առումով, մյուս կողմից՝ կա փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են»:

Գոհար Մելոյանն ուշադրություն դարձրեց հատկապես վերջին երեք տարիներին ցույցերի ու հավաքների ժամանակ ոստիկանության ու իրավապահ մարմինների կողմից ոչ միայն լիազորությունների սահմանազանցման մի շարք դրվագների վրա, այլև ծայրաստիճան ապօրինությունների:

«Որևէ ոստիկանի ապօրինի գործողությանն անգամ կարգապահական տույժ չի հետևել։ Այսինքն՝ իշխող ուժը հրահրում է և իր կամարտահայտությամբ է հանդես գալիս իրավապահ մարմնի ապօրինի գործողությունների նկատմամբ»,- նկատեց մասնագետը:

Նա արձանագրեց՝ վերջին հինգ տարիներին նվազագույն մակարդակի է հասցված կարևորագույն՝ ընդհուպ մինչև սահմանադրական օրենքների ընդունման գործընթացներում հանրային մասնակցությունը։

Կարդացեք նաև

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը՝շեշտադրմամբ. «Մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է մարդկանց նկատմամբ պատժիչ մահակի»:

Այս իրավիճակում, ըստ նրա, ամոթալի իրավիճակի հետ ենք առնչվում, երբ նույնիսկ միջազգային կառույցներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը՝ զուտ տվյալ օրվա իշխանությունների հետ զանազան քաղաքական պայմանավորվածություններից ելնելով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս