
Նիկոլ Քիդմանը դարձել է Balenciaga նորաձևության տան նոր դեսպանը

Նիկոլ Քիդմանը դարձել է Balenciaga նորաձեւության տան նոր դեսպանը։ Քիդմանը նաեւ մասնակցել է Լոս Անջելեսի շոուին՝ ժամանելով էլեգանտ սեւ թավշյա զգետ-վերարկուով: Դերասանուհին իր կերպարը լրացրել է Knife ապրանքանիշի համապատասխան կոշիկներով:
Քիդմանը վերջերս մասնակցել է Balenciaga-ի 51-րդ ցուցադրությանը:
Բրենդի կողմից հրապարակված հայտարարության մեջ դերասանուհին նշել է. «Balenciaga-ն ինձ հետ է եղել իմ կյանքի ամենահիշարժան պահերին՝ հարսանիքից մինչեւ «Օսկար»-ի կարմիր գորգ: «Ես ոգեւորված եմ Balenciaga-ի հետ համագործակցությամբ եւ անհամբերությամբ սպասում եմ միասին ավելի շատ հիշողություններ ստեղծելուն»:
Բրենդի մյուս հայտնի դեսպաններից են՝ Քիմ Քարդաշյանը եւ Միշել Յեոն: