Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է՝ Հայաստանում մի խումբ կինոռեժիսորներ իրենց ընդդիմադիր հայացքների համար արժանացել են իշխանությունների սահմանած պատժին. Չեն կարողանում ֆինանսավորում ստանալ իրենց նախագծերի համար։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանող և մեկնող 17 չվերթ հետաձգվել է, ևս չորս չվերթ չեղարկվել է, հայտնում է kommersant.ru-ն:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ:
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։
«Թուրքիան աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների վրա հաստատել իր ազդեցությունը։ Փաստորեն, սա Թուրքիայի համար ոչ միայն կոնկրետ պանթուրքիստական նպատակների համար է, այլ իր համաշխարհային ամբիցիաներն ավելի հասանելի դարձնելու»,- հավելեց ակադեմիկոսը։
Շնորհավորում եմ Հայաստանին, որի առաջին արբանյակը դուրս է բերվել ուղեծիր. այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։
ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ պատերազմում և կշարունակի օգնել երկուսին էլ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ ամերիկյան բանակը «աշխարհում ամենաուժեղն է»։
Հայկական PsyGuard ստարտափը, որը հոգեբաններին հնարավորություն է տալիս աշխատել իրենց այցելուների հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից՝ օգտագործելով պարզ, հուսալի և անվտանգ գործիքակազմ, այցելուների համար էլ հոգեկան առողջության մասնագետների վստահելի բազա է, որտեղ նրանք հնարավորություն են ունենում փնտրել և գտնել իրենց կարիքներին համապատասխան մասնագետի։
Երեկ՝ դեկտեմբեր 2-ին, 53 տարեկանում հանկարծամահ է եղել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, կոչումով գնդապետ Արթուր Սեփոյանը:
Դեկտեմբերի 2-ին Երևանում շարունակվել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
ԱՄՆ բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության խոսնակ Ռոբ Ֆիլիպսը Nikkei Asia-ին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2024 թվականին։
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին արդեն ժամանել է Բաքու։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։
Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP28) շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն։
Ազգային կողմնորոշումը գիտության մեջ այնքան էլ կարևոր չէ, որովհետև գիտնականը պետք է վեր լինի ազգային պատկանելությունից, չեզոք ու արդարացի քննի հարցը, բայց ճիշտ եք. այն ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի կողմից ներկայացված էին և սեպտեմբերի 19-ից հետո եկել էին տարածաշրջանում իրողությունը գնահատելու, կարելի է ասել, որ քաղաքականացված հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ այդքան էլ բռնության հետքեր չկան, ու զարմացել են, թե ինչո՞ւ է Արցախի ժողովուրդը լքել այն:
Ցանկում նշված քաղաքացիներին խնդրում ենք 097-25-26-69, 097-22-79-74 հեռախոսահամարներով կապ հաստատել ԱՀ առողջապահության նախարարության հետ.
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։
30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին:
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել բոլոր կանանց և երեխաներին, որոնք պատանդ են պահվել հոկտեմբերի յոթին սկսված հարձակումից ի վեր, Al Jazeera հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին։
Կատարվում է քննություն:
Կողմերը նախատեսում են քննարկել առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցեր։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի դեմ, որը, ըստ Թրամփի, ոչնչացնում է ժողովրդավարությունն ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:
Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
2023 թվականին ստուգված 155 խաղալիքներից 57-ը հանվել են վրացական շուկայից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ, եթե Արևմուտքը չավելացնի զենքի մատակարարումները։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է «Times ոֆ Israel» թերթը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը: