
Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել` 57 կգ Մանվել Խնձրցյանը (2-րդ տեղ` Առաքել Մովսիսյան, 3-րդ տեղեր` Արման Հարությունյան, Միհրան Ալոյան), 61 կգ Մեժլում Մեժլումյանը (2-րդ տեղ` Լևիկ Միքայելյան, 3-րդ տեղեր` Նորիկ Հարությունյան, Հարություն Հովհաննիսյան), 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը (2-րդ տեղ` Հայկ Աբրահամյան, 3-րդ տեղեր` Զոհրաբ Մարտիրոսյան, Աշոտ Չախուխյան), 70 կգ Գևորգ Մխեյանը (2-րդ տեղ` Գևորգ Թադևոսյան, 3-րդ տեղեր` Սերոբ Սերոբյան, Արտյոմ Իսախանյան), 74 կգ Հայկ Պապիկյանը (2-րդ տեղ` Արման Անդրիասյան, 3-րդ տեղեր` Նարեկ Հարությունյան, Նարեկ Նիկողոսյան), 79 կգ Արման Ավագյանը (2-րդ տեղ` Հրայր Ալիխանյան, 3-րդ տեղ`Ռազմիկ Սիմոնյան), 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը (2-րդ տեղ` Միհրան Ամիրյան, 3-րդ տեղեր` Մուշեղ Մկրտչյան, Վազգեն Հովհաննիսյան), 92 կգ Իգոր Սարկիսյանը (2-րդ տեղ` Ազատ Կարապետյան, 3-րդ տեղ` Արամ Թամոյան), 97 կգ Գուրգեն Սիմոնյանը (2-րդ տեղ` Դավիթ Սարգսյան, 3-րդ տեղ` Արման Մահտեսյան), 125 կգ Մարտին Սիմոնյանը (2-րդ տեղ` Հենրիկ Հայկյան, 3-րդ տեղ` Գոռ Գալոյան):
Դեկտեմբերի 4-ին Դինոմա մարզահամալիրում կկայանա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: