
Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը

Երեկ՝ դեկտեմբեր 2-ին, 53 տարեկանում հանկարծամահ է եղել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, կոչումով գնդապետ Արթուր Սեփոյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Սեփոյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում` ՀՀ Գլխավոր դատախազության, Հայաստանի Քննչական կոմիտեում:
Հոգեհանգիստը տեղի է ունենելու դեկտեմբերի 4-ին` Աբովյան քաղաքում: