Բաժիններ՝

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն արդյունավետ և արդյունքահեն է համարում Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությունը

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ:

Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Նշվում է, որ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմին, ինչով Հայաստանը դարձել է Արևելյան Եվրոպայից և Հարավային Կովկասից հիմնադրամին մասնակից առաջին երկիրը։

Հավատարմագրումը հնարավորություն է ստեղծել Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել:

Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագիրը, «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձ» թվային կրթական մոդուլի ստեղծումը, «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիրն արդեն ավարտվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս