Բաժիններ՝

ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայում. ՊՆ ղեկավար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է «Times ոֆ Israel» թերթը:

«Վերջին երկու օրերի ընթացքում մենք աշխատում ենք այն հատվածներում, որտեղ նախորդ ամիս չենք աշխատել, և նման հատվածների թիվն ավելանալու է», – ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Իսրայելի բանակը ձգտում է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը:

«Սպասվում է, որ ՑԱԽԱԼ–ը կընդլայնի ցամաքային գործողությունների գոտին Գազայի հատվածի հարավում», – հայտարարել է Գալանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս