
Շնորհավորում եմ Հայաստանին, որի առաջին արբանյակը դուրս է բերվել ուղեծիր. Ֆրանսիայի դեսպան

Շնորհավորում եմ Հայաստանին, որի առաջին արբանյակը դուրս է բերվել ուղեծիր. այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
«Հաջողություն, որը նաև ցույց է տալիս հայկական տեխնոլոգիական բազայի զարգացումը», – գրել է նա:
Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին: Հայկական արտադրության առաջին արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։