Արձանագրությունը իրավական հիմք է տրամադրում տիրույթի անունի գրանցման մասին տեղեկատվության բացահայտման և բաժանորդների մասին տեղեկատվության առնչությամբ ծառայություններ մատուցողների հետ անմիջական համագործակցության, բաժանորդների և թրաֆիքի մասին տեղեկատվության ստացման արդյունավետ միջոցների, արտակարգ իրավիճակներում անհապաղ համագործակցության, փոխօգնության գործիքների, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների համար:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է խաղաղություն հաստատելու եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու Հայաստանի տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:
Ըստ Հարավային Կորեայի՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է ուղարկել 1 միլիոն հրետանային արկեր՝ արբանյակային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվության դիմաց։ Իր հերթին Գերմանիան օրերս հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողանա ապահովել մեկ տարում նախատեսված 1 միլիոն արկերի մատակարարումն Ուկրաինային։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող կոնկրետ գումարի չափ ասել, որը ՀՀ բյուջե կմտնի Մարգարայի անցակետը բացելուց հետո: Միևնույն ժամանակ, տեղեկացրեց, որ տվյալ պահին դրա վերաբերյալ իրականացվում են հաշվարկներ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
Հարավային Կովկասի ռեգիոնում կա 3 ուժեղ խաղացող. Էդուարդ Շարմազանով
Իր համար սպառնալիքը մենք էինք՝ ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ուսանողների միջազգային օրը՝ Երևանի մայր բուհում բռնկված հրդեհի հետևանքով ունենք մեկ զոհ և երեք վիրավոր։
Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։
Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային:
Դիմումների ներկայացման պահին լուծարված ընկերություն չի եղել։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով ՏՏ ոլորտի հետ կապված աղմկահարույց պատմությանը։
Հոկտեմբերի վերջին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ հրամայել է լրացուցիչ Patriot և THAAD մարտկոցներ տեղակայել Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի կողմից վերահսկվող ռազմաբազաները ենթարկվել են 58 հարձակման։
Հանրապետական գործիչը ցավով արձանագրեց, որ գործող ուժի իշխանության 5.5 տարիների ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ:
Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտարարել է, որ Գազայի հատվածի ալ Շիֆա հիվանդանոցի մոտ գտել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից օգտագործվող թունել։ ԻՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով թունելի մուտքը։
«Այս ռեժիմը մանանա է Էրդողանի և Ալիևի համար. Նիկո՜լ, ոնց էիր Շուշիում տրնգի պարում». Շարմազանով
Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը քայլող փորձանք են, 2018թ. գծած սցենար էր. Էդուարդ Շարմազանով
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանին նախորդ գիշեր հաջողվել է համոզել մի տղամարդու չցատկել «Հաղթանակ» կամրջից և ինքնասպանություն չգործել։ Դեպքի հետ կապված համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան):
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, նա ճամպրուկային տրամադրություն ունի։ Ուժային համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ընկերոջ` Աշոտ Զաքարյանի տեղին է հավակնում Երեւանի նախկին ոստիկանապետ, փրկարար ծառայության նախկին տնօրեն Արմեն Գասպարյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձևի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին, ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձևի» շրջանցման նախագահական լիազորությունները:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են 2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները:
Ազգային պետությո՞ւն, թե՞ նիկոլիստական վիլայեթացում. Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։
Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող։
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է
Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը չեն տուժի, եթե ԱՄՆ-ն դադարեցնի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին:
Ես ֆակուլտետի պահակը չեմ. Քիմիայի ֆակուլտետի դեկանը անեկդոտ էր պատմում «մուտիլովշիկ բիձու մասին»
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։