Այս մարդը «Մանուշակ» մսուր-մանկապարտեզի պատկերացումներով մտել է աշխարհաքաղաքականության մեջ. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլի՝ խաղաղությունից խոսելը նույն բանն է, ինչ, օրինակ, նացիոնալ-սոցիալիստները Գերմանիայում խոսեին խաղաղությունից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մահաբեր ռեժիմ է,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի՝ միակողմանի խաղաղության օրակարգերի մասին հարցադրումներին, ապա հիշեցրեց,- Ինչպես 2018 թվականին մեր «դագաղներով», վենոկներով, սև լենտերով եկան իշխանության, այնպես էլ հայ ժողովրդի գլխին բերեցին դագաղներ, պատերազմներ ու անվերջ պատերազմի սպառնալիք»:

Հանրապետական գործիչը ցավով արձանագրեց, որ գործող ուժի իշխանության 5.5 տարիների ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ խաղաղությունը 30 տարի Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն են պարտադրել։

«Այս մարդը «Մանուշակ» մսուր-մանկապարտեզի պատկերացումներով մտել է աշխարհաքաղաքականության մեջ,-ասաց նա՝ հավելելով,- Քաղաքականության մեջ նեղանալ չկա, կա հաշվարկ ու շահ,  ռազմավարություն»,- ասաց նա՝ վստահությամբ, որ 2018 թվականից մեկնարկած գործընթացները պատահական չէին, իսկ պատերազմը գծած սցենարով է եղել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս