Մեկ տարի 2 ամիս անց որոշում է կայացվել Եռաբլուրում ծնողների հանդեպ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել. Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյանը գրում է. «Եռաբլուրի գործով որոշում է կայացվել;
2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթրակելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթվ որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։
Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։
Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով , քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։
Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։
Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը
1․ Հրաձիգներ են
2․ Հրաձիգ նռնականետորդներ և
3․ Հրաձիգ գնդացրորդներ»: