ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամրապնդել դաշինքը ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո

Սպառազինությունների վերահսկման հիմնական մեխանիզմները դադարել են գործել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի դուրս գալուց հետո, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է ամրապնդեն դաշինքը։

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Այս շաբաթ Ռուսաստանը դուրս եկավ ԵՍԶՈՒ պայմանագրից», – նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ պնդելով, որ այդ պահից Ռուսաստանը դուրս է եկել սպառազինությունների վերահսկման բոլոր հիմնական պայմանագրերից։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ փետրվարին Ռուսաստանն արդեն դադարեցրել էր իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին։

Սթոլթենբերգի պնդմամբ՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում նաև Միջին հեռահարության միջուկային զենքի մասին պայմանագիրը դադարեցնելու համար: «Այս ամենն աշխարհն ավելի վտանգավոր է դարձրել և ցույց է տալիս ՆԱՏՕ-ի հզորացման կարևորությունը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս