Ալիևը կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում իր ելույթում կրկին մեղադրանքներ է ուղղել Հայաստանին՝ հայտարարելով, թե «գրեթե 30 տարի Հայաստանը ռազմական օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսը, իսկ Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել են իրենց պապենական հողերից և դարձել փախստականներ ու ներքին տեղահանվածներ։ 2020 թվականին Ադրբեջանը, օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից, հաղթեց Հայաստանին Հայրենական պատերազմում»։

Նա նաև հայտարարել է. «Մենք ուժով վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, և մենք հպարտ ենք դրանով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՏՀԿ-ի անդամ երկրներին, ովքեր շնորհավորեցին Ադրբեջանին այս պատմական հաղթանակի կապակցությամբ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930